Listen

Description

Այս էպիզոդում անկախ հետազոտող Սոնա Բալդրյանը Սև բիբարի հետ զրուցում է Հայաստանում կանանց կազմակերպություններում աշխատելու իր փորձառության և հետազոտության մասին և բացատրում է, որ նեոլիբերալիզմի ճնշման տակ պետության կողմից սոցիալական քաղաքականության կրճատման արդյունքում հասարակական կազմակերպությունները դառնում են սոցիալական հոգածություն իրականացնողներ, որն էլ իր հերթին նշանակում է կախվածություն այդ գործունեությունը ֆինանսավորողներից։ Արդյունքում ըմբոստ պահանջներով կանանց շարժումները կորցնում են իրենց քաղաքական լիցքը՝ հաճախ դառնալով «ազատ շուկայի ֆեմինիզմի» ջատագովներ։

Իսկ թե ինչ է  «ազատ շուկայի ֆեմինիզմը» և ինչու է այն քննադատելի ձախական ֆեմինիզմի տեսանկյունից, պետք է փոդքաստը լսել մինչև վերջ։ Սոնա Բալդրյանի հոդվածը անգլեներով՝ https://politikon.iapss.org/index.php/politikon/article/view/459/411

Հետևեք մեզ

Telegram-ում https://t.me/sevbibar

Facebook-ում https://www.facebook.com/SevBibar

Twitter-ում https://x.com/sevbibar

Medium-ում https://medium.com/sev-bibar

Երաժշտությունը՝ BMO - Dyalla