Listen

Description

Երևանում անցկացվել է մեծահասակաների մաթեմատիկայի օլիմպիադա, որին մասնակցելու համար դիմել է ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադան կազմակերպել է Armenian Code Academy-ն՝ կարևորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաև նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծելու օլիմպիադաների մասնակիցների համար:
Թեմայի մասին զրուցել ենք ACA-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանի և միջազգային ուսանողական թիմի ղեկավար Կարեն Քեռյանի հետ: