Լսեք շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ նորություններն ամեն շաբաթ Իմ Ռադիոյի եթերում։ Այսուհետ ամեն չորեքշաբթի՝ 19։30-ին, Վեգա Անդրիասյանն ու Կառլ Ավետյանը կանեն ամեն ինչ, որ դուք լինեք ոչ միայն տեղեկացված, այլեւ ունենաք բարձր տրամադրություն նույնիսկ ամենբարդ աշխատանքային օրվանից հետո։
Այս շաբաթ նրանք պատմում են Երեւանի նոր պարեկային ծառայության, ԵՄ մուտքի սահմանափակումների ու սկանդաների մասին արքայական ընտանիքում եւ նույնիսկ մեր օդանավակայանում։