Listen

Description

Արդեն 3-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը, որ ավագ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին, հանդիպել քաղաքական գործիչների հետ, այցելել պետական տարբեր կառույցներ և մշակութային հաստատություններ:
Այս տարի առաջին անգամ աշխատանքներին ներգրավվել են նաև նախորդ սերունդների շրջանավարտները, որոնք միասին «երիտասարդական խորհրդարանի» ձևաչափով օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել և քվեարկություն կազմակերպել: