Listen

Description

Հայաստանը բացառիկ հաջողություն է գրանցել փաթեթավորման միջազգային մրցույթում: Լոնդոնյան Pentawards-ին տարեկան ներկայացվում է մոտ 2000 նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանի ներկայացուցիչ Backbone branding ընկերությունն այս տարի ստացել է միանգամից 11 մրցանակ, որոնցից մեկը՝ հատուկ։  Ի դեպ սա  ընկերության առաջին հաղթանակը չէ այս մրցույթում, բայց ամենախոշորն է։