Հայաստանում երեխաների առցանց անվտանգությանապահովմանն ու թվային գրագիտության բարձրացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմհամագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքիտրամաբանական շարունակությունն է։ երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ «Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները: