Արհեստական բանականության «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովն արդեն չորրորդ տարին է, ինչ մեկ հարկի տակ է համախբում տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։ Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտասահմանի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կհաղորդակցվեն, նոր կապեր կստեղծեն։