Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է 2024 թվականի գործունեությունը: Նա նշել է, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ՝ մասնավորապես Ռազմարդյունաբերության կոմիտեին տրամադրվել է 4 նոր գործառույթ։
2024 թվականին ընդունվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին նոր օրենք,
որի համաձայն՝ աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար: Այս ծրագիրը
նախատեսված է առնվազն 7 տարվա համար:
Նախարարությունը USAID-ի հետ համագործակցությամբ սկսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներ։