Listen

Description

Արտաշատ քաղաքի մշակույթի կենտրոնում արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Քոդինգ ֆոր կիդց»՝ կոդավորում երեխաների համար խաղերի ծրագրավորման կենտրոնը։ Հիմնադիրը մասնագիտությամբ ինժեներ 25–ամյա Սերինե Մխիթարյանն է։ Պատմում է, որ դպրոցում սովորում են 7 տարեկանից բարձր երեխաները։ Կենտրոնում դեռ միայն ինքն է դասավանդում, բայց հոկտեմբերից կմիանան վեբ ծրագրավորման մասնագետը, հետո գրաֆիկ դիզայները։ Սերինեն մտադիր է իր դպրոցը վերածել IT կենտրոնի, որը կունենա ավելի շատ ուսանողներ ու մասնագիտությունների ընտրության լայն հնարավորություն։