Listen

Description

Մեկ շաբաթ հագեցած օրակարգով տեխնոլոգիական ոլորտի հսկաները մեկ հարկի տակ կքննարկեն ՏՏ աշխարհի ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու ուղիները։ Հոկտեմբերի 29-31-ը 1400 քմ ցուցահանդեսային տարածքում, հարյուրից ավելի ընկերություն ու ստարտափ Երևանում և Գյումրիում կմասնակցեն ամենամեծ DigiWeek 2021 միջոցառմանը։ Այն  կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։