Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը
վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը
հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։
Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ
և շահութաբեր:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Սամվել Մարտիրոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել Hamster Kombat խաղի մասին։ Telegram-ի միջոցով աշխատող բջջային այս հավելվածի առջև շատերը ժամեր են անցկացնում,
խաղի հրավիրում նաև ընկերներին, միավորներ կուտակում և երազում հարստանալու մասին։
Բայց եթե անգամ ապագայում այդ միավորները դառնան կրիպտոարժույթ ոչ ոք չգիտի թե այդ
գումարը, որքան կկազմի։