«ՔայլՏեք» հայկական ընկերությունը օրերս ներկայացրեց hիվանդի շարժունակությունը վերականգնող նորարարական «MetaGait» սարքը, որն օգնում է քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ սարքը բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն, որտեղ կարող է դահուկ քշել, վազել, զբոսնել, այս ակտիվությունը նպաստում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը։ Ծրագիրն իրականացնելու համար ReArmenia-ի հարթակում դրամահավաք է կազմակերպվել։