Listen

Description

Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Safe YOU հայկական հավելվածը, որի նպատակն է կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը։ Հավելվածը ներբեռնելով հեռախոսի մեջ պետք է գրանցվել և վտանգի դեպքում սեղմել HELP կոճակը։ Այն ունի նաև ավտոմատ ձայնագրման համակարգ և քննարկումների հարթակ։ Վերջերս Forbes պարբերականն անդրադարձել էր Safe YOU հավելվածին՝ ներկայացնելով վրաց կնոջ պատմությունը: Իմ ռադիոյի ստուդիայում զրուցել ենք ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի դասախոս, իրավագետ, Safe YOU–ի համահեղինակ Մարիամ Թորոսյանի հետ։