Գիտության «Օսկար». աշխարհում այսպես են անվանում «Starmus» գիտական փառատոնը, որը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի հեղինակավոր գիտանականներին և երաժիշտներին։ Փառատոնն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում։ Սեպտեմբերի 5-10-ը Երևանը վերածվելու է գիտության և արվեստի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանալու Նոբելյան մրցանակ ստացած գիտանականներ, լեգենդար երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը։
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառումներից բացի Ազատության հրապարակում տեղի է ունենալու գիտական ճամբար։ Միջոցառման մասին զրուցել են «Starmus Armenia» փառատոնի PR և մարքեթինգի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանի և գիտական ճամբարի պատասխանատու Լևոն Թադևոսյանի հետ։