Listen

Description

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որը նպատակ ունի ֆիլմերի ցուցադրություններով, կրթական և այլ ծրագրերով հանրության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել բնապահպանական առկա խնդիրների վրա, 2021-ին կանցկացվի նոյեմբերի 14-ից 18-ը առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի հետ, որի խոսքով՝ փառատոնին ցուցադրվելու է շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։

Հետաքրքրասերները կինոնկարները կարող են դիտել http://sunchild.fpwc.org/  կայքի միջոցով: