Listen

Description

Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ: 

Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկել  է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն, որի   նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին արհեստական բանականության տարբեր գործիքներին ծանոթացնելը: 

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ: