Listen

Description

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը այս անգամ ներկայացնում է «Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը» (NAFTA-ն): Բանախոսը մանրամասն անդրադարձ է կատարում համաձայնագրի նախապատմությանը, էությանը, կարգավորումներին, ինչպես նաև այն գործոններին, որոնք հանգեցրեցին համաձայնագրի չեղարկմանը և վերջինիս փոխարեն նոր՝USMCA համաձայնագրի կնքմանը:

Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից: