Ժողովրդական արհեստները ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, այդ ժառանգությունը կրող և այն փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը նպաստելու նպատակով հուլիսի 16-ին Գյումրիում կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Հուլիսի 17-ին փառատոնը կշարունակվի Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: «Արմենպրես պոդքաստի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը խոսել է փառատոնի կարևոր շեշտադրումների, մասնակիցների, նախաձեռնության շրջանակում սպասվող միջոցառումների մասին: