Listen

Description

Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդ է,  որն այսօր ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն
ունի, որն իր մեջ համադրում է երկու մեթոդներ՝ գնահատելով տարբեր օրգանների և հյուսվածքների անատոմիական կառուցվածքները և նյութափոխանակային ակտիվությունը։ Ի՞նչ է PET/CT (ՊԷՏ-ԿՏ)
սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ինչո՞վ է տարբերվում PET/CT սկանավորումը սովորական ԿՏ սկանավորումից: Ի՞նչ է 18F-ՖԴԳ: PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է  Ռադիոիզոտոպների
արտադրության կենտրոնի տնօրենի ժ/պ ռադիոլոգ Արմինե Բադեյանը: