Աշխարհում օր-օրի ավելացող նոր հիվանդություների հետ մեկտեղ մեծանում է նաև դեղերի շուկան, ինչի հետևանքով այն ամբողջապես վերահսկելը դառնում է շատ բարդ։ Որպեսզի անորակ, թերություններով և ժամկետնանց դեղերը չմտնեն շրջանառության մեջ և չհասնեն սպառողներին, երիտասարդ մասնագետը առաջարկած նոր ծրագիր, որը կնպաստի վտանգավոր դեղորայքի շուկայից արագ դուրս բերմանը։ Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական համակարգի էլեկտրոնային ծրագրի ներդրման, և հետկանչի կառավարման արդիականացման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք նախագծի համահեղինակ, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակից դեղագետ Մհեր Մինասյանի հետ: