Listen

Description

Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկացած ասպեկտ այս կամ այն կերպ կապված է գիտության հետ։

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսում են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կխոսեն գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին

Առաջին փոդքաստի հյուրերն են «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը և «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։

https://www.facebook.com/armenpress