Հատկապես վերջին տարիներին Հայաստանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն անխոս մեծացել է: Այդ են փաստում գրախանութներում ներկայացված բազմազան ու բազմաբովանդակ գրականությունն ու վաճառվող գրքերի քանակը: Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է՝ այդ գործում մեծ ներդրում ունեն գրահրատարակիչները: «Արմենպրես պոդքաստ»-ի շրջանակում Նիկողոսյանը պատմել է գրական զարգացումների, ոլորտի բացթողումների, թարգմանական գրականության ձեռքբերումների, առաջիկայում լույս տեսնող բարձրարժեք գրքերի մասին: