Listen

Description

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ-ից ի վեր  իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։
«Արմենպրես» Podcast-ի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի և 2023-2024 թթ. «իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ
Շուշան Մուրադյանի հետ, ով աշխատում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում։ 

Ծրագրի ղեկավարի խոսքով  «իԳործ»-ի հիմնական նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել պետական կառավարման համակարգի մարմինների զարգացմանը:

https://www.facebook.com/armenpress