Listen

Description

Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։ 

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոսել ենք հիվանդության բնույթի, ռիսկերի, բուժման նոր մոտեցումների և կանխարգելման հիմնական ուղիների մասին։