Մանկական գրքի չորրորդ փառատոնը, որը կանցկացվի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Երևանի «Անգլիական» այգում, միտված է ամրապնդելու գրականության և ընթերցողների միջև կապը։ Այն գրքի թե՛ փոքրիկ, թե՛ հասուն երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի նորություններին, հանդիպել հրատարակիչների, գրողների հետ, գրքերը ձեռք բերել զեղչերով՝ այդ ամենը համատեղելով հաճելի ժամանցի հետ։Փառատոնն իրականացվում է «Զանգակ» գրատների ցանցի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։«Արմենպրես»-ը փոդքասթի շրջանակում Մանկական գրքի փառատոնի ձեռքբերումների, սպասվող միջոցառումների մասին զրուցել է «Զանգակ»-ի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։