Ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները վերջին տարիներին շարունակում են ցնցել ողջ աշխարհը՝ աղետների, համաճարակների, հակամարտությունների և
պատերազմների տեսքով։ 2023 թվականը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կորուստներով
և փորձություններով տարի էր։ Շրջափակում, ծանր
օրեր, տարածքների կորուստ, բռնի տեղահանություն,
որի հետևանքով 120 հազար արցախցի բռնեց
գաղթի ճամփան: Այս ամենին զուգահեռ օրեցօր աճում
է մարդասիրական աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվը։ Որպես մարդասիրական ազգային ընկերություն Կարմիր խաչը առաջիններից է, որ հանձն է առնում անշահախնդիր գործունեություն ծավալել արտակարգ ռեժիմով։
«Արմենպրես» Podcast-ի տաղավարում Հայկական Կարմիր խաչի լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն, ամփոփելով անցնող մարտահրավերներով լի 2023 թվականը, ներկայացրել է 2024թ-ին շարունակվող և նոր պլանավորվող ծրագրերը։