Ամերիկաբնակ գործարար Վահե Նիգողոսյանի՝ Հայաստանում հիմնադրած «EngineerX» ընկերությունը ոչ միայն աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել հայ ինժեներների համար, այլև հասանելի է դարձրել դիզայնի և ինժեներական աշխարհի լավագույն գործիքները։
«Արմենպրես»-ի Podcast նախագծի շրջանակներում Վահե Նիգողոսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, դասախոս Հրայր Գալոյանը
ներկայացնելով ընկերության մտահղացման շարժառիթներն ու 4-ամյա ուղին, նշեցին, որ գլխավոր առաջնահերթություններից է հանդիսացել ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ համագործակցության հաստատումը, ինչն արդեն իսկ իրականություն է դարձել։