Ապահովագրությունը միջոց է, որով հնարավոր է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի հետևանքները կամ կորուստը, ռիսկը ապահովադրի՝ այսինքն քաղաքացու կողմից փոխանցվում է ապահովագրական ընկերությանը: «Արմենպրես»-ի «ՖինԻնՖորմ»-ի շրջանակում ապահովագրության, դրա տեսակների, վճարների մասին զրուցել ենք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ապահովագրական համակարգի կարգավորման բաժնի մեթոդաբան Արմինե Հովհաննիսյանի հետ: