Listen

Description

Հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանը երբեք կանգ չի առնում, մշտապես ներկայանում է նոր ու հետաքրքիր գաղափարներով, նախագծերով, որոնք գրավում են հանրության լայն շրջանակի ուշադրությունը: Այս անգամ նա բացօթյա հարթակում կներկայացնի HerMine Dialog Show-ն՝ մեկ բեմում համախմբելով հայաստանաբնակ և արտերկրի ճանաչված հայ ֆուդ բլոգերներին։


HerMine Dialog Show-ն միտված է Հայաստանը որպես գաստրոտուրիզմի երկիր դիրքավորելուն, հայկական խոհանոցի և գինեգործության հանրայնացմանն ու հայկական արտադրանքի և մթերքների ճանաչելիության բարձրացմանը:

«Արմենպրես» Podcast-ում հյուրընկալել ենք Հերմինե Ստեփանյանին և նրա հետ զրուցել HerMine Dialog Show-ի, յութուբյան հարթակում հեռարձակվող HerMine Dialog  հաղորդման և մի շարք այլ հարցերի մասին:

https://www.facebook.com/armenpress