Օդի աղտոտվածության խնդիրը գլոբալ և արդիական է բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական ձեռնարկությունները և որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով աշխարհի բնակչության գրեթե 93 տոկոսը չի շնչում մաքուր օդ։ Մարդու օրգանիզմում չկա որևէ համակարգ, որի վրա չի անդրադառնում օդի աղտոտվածությունը։ ԱՀԿ-ն
օդի ավազանի աղտոտվածությունը համարում է «անտեսանելի կիլլեր», քանի որ այն, ինչ տեսանելի է, դրա դեմ պայքարում ենք, իսկ այն, ինչ չենք տեսնում՝ դրան նշանակություն չենք տալիս։
Այս կարևոր թեմայի շուրջ «Արմենպրես»-Podcast-ի շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ ։
Լսեք նաև այլ թեմաներով Podcast- ները։