Listen

Description

Վերջին շրջանում ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն է ձեռք բերել Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան՝ համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդը,  որն այսօր առավել հաճախ օգտագործվում է քաղցկեղով հիվանդ մարդանց հետազոտելու համար։ Բժիշկներն օգտագործում են PET/CT սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:

Այն նաև օգտագործվում է նյարդաբանության և օրթոպեդիայի ոլորտում։ Իսկ PSMA PET/CT սկանավորումը նախատեսված է հիմնականում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին հետազոտելու համար, և միտված է մարդու ամբողջ օրգանիզմում հայտնաբերելու քաղցկեղային բոլոր ախտահարումները։

Ի՞նչ է PSMA PET/CT սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ե՞րբ և ո՞ր դեպքում է կիրառվում: Ինչու՞ է այն եզակի: PSMA PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի  «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ  Ռիտա Բեջանյանը:

https://www.facebook.com/armenpress