Երևանում մայիսի 7-11-ը կկայանա կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական` 60-րդ առաջնությունը:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, որի հետ խոսել ենք մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցներից: