Անապահովության գնահատման նոր համակարգով սպասվող փոփոխությունները սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների առանցքային մասն են կազմում։
Այս մասին «Արմենպրես»-ի «Podcast- ՍոցUp» նախագծի շրջանակներում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ այդ շրջանակներում կարևոր ռազմավարական փոփոխություններ են նախատեսվում։