Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն հաստատվել է 183 դիմում, որոնցից շուրջ 50-ի վարկերն արդեն տրամադրվել են։
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ հավելելով, որ հայտ ներկայացրած շահառուներից 84-ը Տավուշի մարզի բնակավայրերից են, 27-ը՝ Սյունիքի, 26-ը՝ Արարատի, 25-ը՝ Վայոց Ձորի, իսկ 21-ը՝ Գեղարքունիքի։