2022 թվականի առաջին եռամսյակում ընտանիքում բռնության ենթարկված 20 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրից: 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններում ծառայություններ է տրամադրվել 400 անձի: Ապաստարանի ծառայություններից 2022 թվականի առաջին եռամսյակում օգտվել է 40 բռնության ենթարկված անձ, այդ թվում նաև նրանց խնամքի տակ գտնվող երեխաները: 2021 թվականի ընթացքում աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվել է 1515 ընտանիքում բռնության ենթարկված անձ: 160 բռնության ենթարկված անձ էլ օգտվել է ապաստարանների ծառայություններից: Ֆինանսական աջակցություն է տրամադրվել 77 հոգու: ՍոցUp թողարկման շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրին վերաբերվող մանրամասների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ: