Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից ընթացիկ տարում արդեն օգտվել է 2688 ընտանիք:
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 801-ն աջակցություն է ստացել կանխավճարի ապահովագրության ծրագրով, 388-ը՝ միանվագ դրամական աջակցության, իսկ 1499-ը՝ երեխայի ծննդյան համար նախատեսված աջակցության: