Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից իրականացվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երեք նպատակային ծրագրեր, որոնց հիմնական նպատակը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է: Գործող ծրագրերի և ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp շրջանակում զրուցել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։