Listen

Description

Հայաստանում շարունակվում են զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման պետական  ծրագրերը, որոնցից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է ընդհանուր առմամբ 3417 քաղաքացի։

«Արմենպրես»-ը, վերսկսելով  ՍոցUp-ի փոդքաստային շարքը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում  իրականացվող պետական ծրագրերի առանձնահատկությունների, դրանց արդյունավետության, աշխատաշուկայում նկատվող տեղաշարժերի և թեմային առնչվող այլ մանրամասների շուրջ զրուցել է   ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանի հետ։