ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ին հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի տեղահանված այն ընտանիքներին` այդ թվում մեկ անձից բաղկացած, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ կամ վերջին երեք ամիսներին հաշվառված են եղել Արցախի Հանրապետության առանձին շրջաններում, կամ վերջին երեք տարիներին բնակվել են նշված շրջաններում: «Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ: