Listen

Description

Հայաստանում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, մինչև այժմ 46 շահառուի հետ արդեն կնքվել է նվիրաբերության պայմանագիրը: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը: