Listen

Description

Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է  ստանում 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ անձը, ով ցանկանում է իրականացնել խնամակալություն, պետք է դիմի մարզի դեպքում մարզպետարան, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարան: Բոլոր պահանջներին բավարարելու դեպքում անձի փաստաթղթերն ուղարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և արդեն կենտրոնացված հաշվառումից հետո նախարարության կողմից վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում:  Սերտիֆիկատ ստանալուց հետո անձը նոր խնամատար ծնող կարող է դառնալ:  «Բացի ընդհանուր խնամատարությունից, ունենք նաև մասնագիտացված խնամատարություն, որի պարագայում խնամատար ծնողն իր ընտանիք է վերցնում հաշմանդամություն ունեցող երեխա: Այդպիսի 7 երեխաներ խնամք են ստանում հինգ ընտանիքներում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնամատարությունը վճարովի աշխատանք է, և խնամատարությանն ուղղված ժամանակահատվածը համարվում է աշխատանքային ստաժ կենսաթոշակի անցնելու ժամանակ: