Նոր սերնդի տեխնոլոգիաներով, ծրագրերով և մեթոդներով կրթությունը մեզ հնարավորություն կտա ապագայում ՏՏ ոլորտում ունենալ փայլուն մասնագետներ:
Հենց այս գաղափարի իրագործման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Web3 Հայաստան» հիմնադրամը մեկնարկել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը:
«Արմենպրես» Podcast-ի շրջանակում Web3 հիմնադրամի հիմանդիր Արտյոմ Հարությունյանի հետ զրուցել ենք նոր ծրագրի և Web3 տեխնոլոգիաների մանրամասներից, կարևորությունից և ուսանողներին առաջարկվող հնարավորություներից: