Listen

Description

Մանկուց Գարեգին Գևորգյանը տարված էր գիտական ֆանտաստիկայով և տեխնոլոգիական առաջընթացով, ընկերներին խրատելով գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի ժանրերի տարբերությունները։ Այս նյարդայնացնող սովորությունը վերածելով կարիերայի, նա ներկայումս կազմակերպում է Սեֆ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ միկրոֆինանսական ընկերության թվային վերափոխումը:

Մինչ այդ Գարեգինը մշակել է վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր, խորհուրդ է տվել բանկերին ռիսկերի կառավարման վերաբերյալ, Նյու Յորքի վենչուրային ֆիրմաների համար ներդրումային առաջարկներ է մշակել, և ՀՀ Կենտրոնական բանկում ստեղծել է միջազգային պահուստների համար ռիսկերի կառավարման համակարգեր: Վերջերս Գարեգինը օգնել է Մյանմարի, Գանայի, Մեքսիկայի և Շրի Լանկայի միկրոֆինանսական ընկերություններին բիզնեսի վարկավորման կարողությունների կայացման գործում:
Նա դասավանդում է ֆինանսական առարկաներ Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ուսանողներին, և աջակցում է սկսնակ ձեռնարկություններին:
Գարեգինը Հարվարդի գործարար դպրոցի ընդհանուր կառավարման ծրագրի շրջանավարտ է, ՍԻ-ԷՖ-Էյ հավաստագրակիր, ունի տ.գ.թ. աստիճան Երևանի պետական համալսարանից, և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հոֆստրա համալսարանից:
Մասամբ գործարար, մասամբ ուսուցիչ, մասամբ երազող, նա կպատասխանի ձեր հարցերին garega@gmail.com հասցեով: