Այսօրվա հյուրը «Beyond Learning HUB»-ի հիմնադիր-տնօրեն, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հայկ Դավեյանն է։
Հայկի հետ քննարկում ենք՝ ինչպես է կրթական սայլը տեղից շարժվում, ինչու տնօրենները մասնագիտական ամբիցիա չունեն և նախընտրում են աշխատել անձնական հարաբերությունների սկզբունքով։ Խոսում ենք՝ ինչ հետազոտություններ են կատարվել այս խնդիրների շուրջ, ինչու ենք խոսելիս արժեզրկում բառերը կամ չարաշահում ամենա- կամ լավագույն բառերի կիրառումը և թե ինչու դպրոցը չի աշխատում խնդիրների հետ։ Փոդքասթն ամփոփում ենք լավատեսորեն՝ առաջարկելով փոփոխությունների երեք ուղղություն՝ ուսուցչի կրթություն, տնօրենի փոփոխում և իրավիճակի գնահատում։