Առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը ֆինանսավորող «HFC» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հիմնադրամի գործունեության, կամավորական աշխատանքներ կատարելու և իրար օգնելու գործառույթը ապրելակերպի վերածելու անհրաժեշտության մասին։ Խոսել ենք, թե ինչպես պետք է իրականացնել հանրային դիսկուրս՝ ի շահ երեխաների ապաքինման՝ պետության և անհատների ակտիվ մասնակցությամբ, թե ինչու է պետք ներդրումներ իրականացնել և փողի փոխարեն իրար ժամանակ հատկացնել։ Մեր զրույցն ամփոփել ենք՝ անդրադառնալով նվիրատվությունների վիճակագրական տվյալներին և հասարակության անտեղյակությանը, որի պատճառով հիմնադրամների մարքեթինգային ծախսերի շուրջ ծագում են լեգենդի վերածվող խնդիրներ։