Թվային լաբորատոր լուծումներ տրամադրող «eLabNext» ընկերության տնօրեն, սեմինարներ անցկացնող, հին հայկական մշակույթով, սպորտով, խոհարարությամբ զբաղվող և շատ այլ հոբբիներ ունեցող Զարեհ Զուրաբյանի հետ զրուցել ենք կենսատեխնոլոգիայի, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության մեթոդների, արհեստական բանականության զարգացման դեպքում սպասվող առաջընթացի և հնարավոր աղետների մասին։
Քննարկել ենք նաև՝ ինչ ասել է թե «հայ լինելը», թե ինչու են մարդիկ կորցրել զրուցելու արվեստը և ինչպես կարելի է արժանանալ Հայաստանի մասը կազմելուն միայն ու միայն քրտնաջան աշխատանքի միջոցով։