Վարսահարդար Հակոբ Փաջաքջյանի հետ զրուցել ենք Սիրիայից Հայաստան գալու դժվարութունների, Հայաստանում բարբեր շոփ բացելու, աշխատանքը սիրով անելու մասին։
Քննարկել ենք մեր հասարակության մեջ առկա տարբեր խնդիրներ, որոնցից են՝ նյութական միջոցով հարգանք ձեռք բերելը, դատական համակարգի բացթողումները, մեր ունեցածով չկիսվելը, երեխաներին վատ դաստիարակություն տալը, հարստությունը ցուցադրելը և այլն։