Listen

Description

Այսօրվա հյուրերն Ամերկյան համալսարանի իմ համակուրսեցիներն են՝ Համլետն և Վահագնը։



Նրանց հետ զրուցել ենք այսօրվա մեր շուկայում տիրող իրավիճակի, Ռուսաստանից եկող մասնագետների մեծ հոսքի կառավարման, տների թանկացման, բանկային համակարգում կատարվող փոփոխությունների և վարկերի մասին։

Քննարկել ենք նաև, թե ինչու ենք 21-րդ դարում մենք կարիք ունենում վերաբերմունք և ժամանակ գնելու, ինչու հազարամյակներ շարունակ չենք կարողանում լինել հավաքական և թե ինչ բացասական հետևանքներ են լինում կարճաժամկետ որոշումների արդյունքում։

Վահագն Ղազարյանը (Vahag Ghazaryan) «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր-տնօրենն է, վաճառքի էքսպերտ, տնտեսագետ։



Համլետ Դանիելյանը «Վիրտուոզ» հաշվապահական և իրավաբանական ընկերության հիմնադիրն է և տնօրենը։