Ամեն քաղաք ունի եզակիության և յուրօրինակության իր կոդը։ Այն բարդ օրգանիզմ է, որտեղ ամենաառանցքայիններից է հասարակական տարածքների ճարտարապետությունն ու այնպիսի միջավայրի ստեղծումը, որը քաղաքը կդարձնի հարմարավետության կրողը։ Որո՞նք են Օղակային զբոսայգու բացթողումները, արդյոք ճի՞շտ է կայանատեղիների սահմանափակումը, ինչպիսի՞ խնդիրների լուծման բանալին չունենք և ինչպե՞ս կարելի է ճիշտ ուղղորդել տրանսպորտային հոսքերը: Հենց վերոնշյալ հարցերի մասին են զրուցում Մարկ Գրիգորյանը և Ավետիք էլոյանը։