Ապագա ճարտարապետների երազանքի նախագծերը, խոսքը և լույսը ճարտարապետությունում | City Talks 20
Ի՞նչ երազանքի նախագծեր ունեն ապագա ճարտարապետները, որքանո՞վ են կարևորվում նկարելու հմտությունները ճարտարապետի աշխատանքում, արդյոք համակարգչով նկարելը ամբողջովին փոխարինու՞մ է թղթին ձեռքով նկարելուն, ո՞րն է լույսի դերը ճարտարապետությունում, արդյոք գծանկարը արտահայտու՞մ է ճարտարապետի խոսքը, և, վերջիվերջո, ո՞րն է լավ ճարտարապետությունը։
Հենց վերոնշյալ հարցերին են պատասխանում Մարկ Գրիգորյանը ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Սոֆի Աղախանյանը, Վահագն Այվազյանը ու Կատրին Մալխասյանը։
------------------------------------------------------------------------
City Talks - հաղորդում, որը բացում է ճարտարապետության, քաղաքաշինության և ընդհանրապես քաղաքային կյանքի գաղտնի դռները և չբարձրաձայնված խնդիրները։
Մարկ Գրիգորյանը, իր հյուրերի հետ, բացահայտելու է Երևանի և Հայաստանի քաղաքային խնդիրները և դրանց լուծումները։